«Անհամբեր սպասում էի 30-ամյակիս». Յանա Դանիելյանը՝ տարեդարձի, Սուրենի և դստեր անակնկալի մասին


15:00 , 4 հուլիս, 2018

Life.tert.am-ը գրում է.

Հաղորդավարուհի Յանա Դանիելյանը երեկ նշել է ծննդյան 30-ամյակը: Յանան Tert.am Life-ին պատմել է ամուսնու և դստեր մատուցած անակնկալի ու նրանց հետ անցկացրած տոնական գեղեցիկ օրվա մասին:

Հաղորդավարուհին ասաց, որ տոնական օրերը շատ է սիրում: Դրանց շարքում իրենց ուրույն տեղն ունեն ինչպես իր ծննդյան, այնպես էլ դստեր ու ամուսնու տարեդարձի օրերը: Առաջին շնորհավորանքը Յանան ստացել է կեսգիշերին ամուսնու կողմից. «Սուրենը կեսգիշերին տորթով և ծաղիկներով ինձ շնորհավորեց, իսկ կեսգիշերն անց սկսեսուրս եկավ մեր տուն անկանկալով: Հետո արդեն սկսեցի բազմաթիվ շնորհավորանքներ ստանալ»:

Յանան ասաց, որ ամուսնու կողմից նվերները շատ են եղել ու մինչ այսօր էլ շարունակվում են: Հաղորդավարուհուն հատկապես տպավորել է Սուրենի ու դստեր՝ Ադելի, մատուցած անակնկալը:

«Մինչ ես աշխատանքի էի, Սուրենը և աղջիկս գնացել էին ինձ համար նվեր ընտրելու: Երբ վերադարձա, տեսա, որ տունը գեղեցիկ զարդարել են և նվերս պատրաստած՝ ինձ են սպասում: Ադելը իր ձեռքով բացիկ էլ էր պատրաստել ու շնորհավորանք էր գրել: Այս տարի նա առաջին անգամ հասուն կերպով, հասկանալով՝ ինձ համար նվեր էր ընտրել իր ճաշակով՝ հագուստ և աքսեսուարներ»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։