Միքայել Հարությունյանը երկրից դուրս է եկել, երբ քրեական հետապնդում չէր իրականացվում, իսկ «Հայաստան» հիմնադրամի վերաբերյալ քննություն է ընթանում. Արթուր Վանեցյան


14:10 , 4 հուլիս, 2018

Tert.am-ը գրում է.

Յուրացումներ կատարելու կասկածանքով Ազգային անվտանգության կողմից ձերբակալված «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանն իր հայտարարությամբ հայտնել է, որ հիմնադրամից վերցրած գումարները վերադարձրել է, սակայն ընթանում է քննություն, որպեսզի պարզվի, այդ գումարները վերադարձրել է, թե ոչ:

Այս մասին այսօր Կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

«Իր հայտարարությամբ այդ գումարները վերադարձրել է, բայց մենք հիմա քննությունն ենք իրականացնում, որից ամեն ինչ պարզ կլինի: Այս պահին չեմ կարող այդ հարցին պատասխանել: Ստուգումներ կլինեն, կտեղեկացվեք»,-ասաց Վանեցյանը:
                                          
Նրա խոսքով՝ այս պահին ԱԱԾ-ն հստակ տվյալ ունի, որ հիմնադրամից վերցվել է մոտ 130 մլն դրամ, խաղացել է խաղատներում և այլն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։