Արա Վարդանյանը հիմնադրամի բանկային քարտից օգտվել է մի քանի անգամ. Արթուր Վանեցյան


12:30 , 4 հուլիս, 2018

Panorama.am-ը գրում է.

«Իր հայտարարությամբ այդ գումարները վերադարձրել է, բայց հիմա քննությունը կիրականացնենք և պարզ կլինի: Այս պահին չեմ կարող հստակ պատասխանել», -այս մասին այսօր կառավարության նիստից առաջ  լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը՝  պատասխանելով հարցին, թե պարզ չէ՝  «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը յուրացրե՞լ է այդ գումարները, վատնե՞լ է, թե վերադարձրել հիմնադրամին: 

Արթուր Վանեցյանը նշեց, որ այս պահին միայն հստակ կարող են ասել՝ Արա Վարդանյանը հիմնադրամի բանկային քարտից մոտ 130 մլն դրամ հանել է և խաղացել կազինոներում:

ԱԱԾ տնօրենը նաև ասաց, որ Վարդանյանը հիմնադրամին տրամադրված 25 միլիոն դրամի վարկային գծով բանկային քարտից օգտվել է մի քանի անգամ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։