«Փաստ». Փաշինյանն ուզում է նախագահի պաշտոնն էլ «իրենով անել»


10:50 , 4 հուլիս, 2018
«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն, ամենայն հավանականությամբ, Սահմանադրությամբ նախատեսված յոթ տարին չի պաշտոնավարի: Մեր ունեցած տեղեկություններով, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուզում է այս պաշտոնում ևս յուրային մարդ «դնել»: Չնայած ժամանակին նա հայտարարել էր, որ անձամբ է տեսել համապատասխան փաստաթղթերն այն մասին, որ ինքը Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունը կորցրել է 2011 թվականի դեկտեմբերին (հասարակությանն այդպես էլ այդ տեղեկանքը չներկայացվեց), չնայած, որ Արմեն Սարգսյանը վայելում է հասարակության զգալի մասի հարգանքն ու, ինչու ոչ, սերը, Փաշինյանը չի հաշտվում այն մտքի հետ, որ նախագահի պաշտոնը զբաղեցնում է մարդ, ով առաջադրվել է Սերժ Սարգսյանի կողմից:

Մեր աղբյուրի պնդմամբ, հաշվի առնելով, որ սահմանադրական հնարավորությունները խիստ սահմանափակ են, հիմա բանակցություններ են ընթանում, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո Արմեն Սարգսյանը հրաժարական ներկայացնի, և նախագահ ընտրվի արդեն խորհրդարանական նոր մեծամասնության կողմից: Քանի որ նման սցենարը միանշանակ չի ընդունվի հասարակության կողմից, Փաշինյանը փորձում է գտնել առավել «բացատրելի» պատճառաբանություններ»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում