Կորած 14-ամյա Հայկին Ռոստովյան-Գարեգին Նժդեհ խաչմերուկում նկատելու մասին ԱԻՆ-ում ահազանգ է եղել


09:30 , 4 հուլիս, 2018
Հուլիսի 4-ին, ժամը 02:14-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ռոստովյան և Գարեգին Նժդեհի փողոցների խաչմերուկի մոտակայքում նկատվել է ս.թ. հունիսի 9-ից որոնվող Հ. Հ.-ը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Տեղազննման արդյունքում քաղաքացին չի գտնվել:

Հիշեցնենք, որ աուտիզմ ունեցող 14-ամյա Հայկ Հարությունյանը Այնթապ գյուղի իրենց տանից դուրս էր եկել հունիսի 8-ից։ Նրան ՀՀ տարբեր մարզերում որոնում էին ինչպես ԱԻՆ աշխատակիցներն ու ոստիկանությունը, այնպես էլ բազմաթիվ կամավորներ։