Չարենցավանի դատարանից փախուստի է դիմել ծանր հանցագործության մեջ մեղադրվող կալանավորը


09:20 , 4 հուլիս, 2018

Shamshyan.com-ը գրում

Երեկ՝ հուլիսի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության 1-ին ատյանի դատարանի Չարենցավանի նստավայրից փախուստի է դիմել կալանավոր՝ 20-ամյա Դավիթ Վաչիկի Գրիգորյանը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինիս նկատմամբ քրեական գործ է հարուցված եղել ՀՀ քր .օր-ի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Նա «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի կալանավոր էր։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նա փախել է դատարանի՝ կալանավորների համար նախատեսված խցից։

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ՝ նրան հայտնաբերելու ուղղությամբ։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։