4 տարվա մեծագույն ջանքեր և 140 կգ քաշի փոխարեն՝ բարեկազմ ու գայթակղիչ արտաքին


05:00 , 4 հուլիս, 2018

Լոռա Միկետիչը 22 տարեկանում կշռում էր 140 կգ: Այդ ավելորդ քաշը նրան չէր խանգարում այնքան ժամանակ, մինչև սկսեց վնասել առողջությանը: Հենց այդպես աղջիկը հստակ որոշեց փոխել իր ապրելակերպը: Նա սկսեց պարբերաբար այցելել մարզասրահ ու հետևել դիետաների:

1 տարվա ընթացքում աղջիկը կորցրեց 50 կգ: Հետո Լոռան հրաժարվեց ալկոհոլից և սկսեց ճիշտ սնվել: Իհարկե, քաշի նման մեծաքանակ կորստի հետ մեկտեղ առաջացավ նաև ավելորդ մաշկի խնդիր, ինչը լուծվեց վիրահատության միջոցով: Նման կամքի ուժ ունեցող մարդիկ իրոք արժանի են հարգանքի: Ընդհանուր առմամբ նրանից 4 տարի պահանջվեց բարեկազմ գեղեցկուհու վերածվելու համար: