Իլհամ Ալիևը ԼՂ հակամարտության կարգավորման գործում մեծ հույսեր է կապում Դոնալդ Թրամփի հետ


01:00 , 4 հուլիս, 2018

operativ.am-ը գրում է
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվա առթիվ շնորհավորական նամակ է գրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որում անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրին: Այս մասին հաղորդել է Report.az-ը:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, որը հանդիսանում է ամենացավալի խնդիրը, դեռևս չի կարգավորվել: Մենք անհամբերությամբ սպասում ենք այն օրվան, երբ մեր փախստականները և հարկադիր տեղահանվածները կվերադառնան հայրենի օջախներ: Այդ պատճառով մենք մեծ հույսեր ենք կապում ԱՄՆ-ի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի և անձամբ Ձեզ հետ, պարո՛ն նախագահ, հակամարտության խաղաղ և արդար կարգավորման գործում՝ մեր երկրի տարածքային ամբողջականության շրջանակներում և միջազգային նոր