Ազատազրկման ենթարկված կանայք, որոնք ապրում են ազատության մեջ


02:00 , 4 հուլիս, 2018

Սա Boronia բանտն է, որը յուրահատուկ վայր է, որտեղ ապրում են ազատազրկված կանայք: Այն գտնվում է Ավստրալիայում և աշխատում է շուրջ 15 տարի։ Տները նախատեսված է 95 կանանց համար: Նրանց մի մասն այստեղ ապրում է երեխաների հետ: Կանայք ապրում են 5 սենյականոց տներում, որոնք ունեն երկու լոգարան: Նրանք կարող են աշխատել բանտի տարածքում գտնվող այգում, խոհանոցում: Ղեկավարությունը հավատում է, որ նման մոտեցումը շատ ավելի լավ է անդրադառնում բանտարկյալ կանանց վրա, քան ավանդական ազատազրկումը: