Aravot.am-ը գրում է.
Քիչ առաջ «Սպայկա» ընկերությունում ավարտվել է պետական եկամուտների կոմիտեի՝ ՊԵԿ-ի եւ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցների հետ համատեղ խուզարկությունը:
Այս մասին Aravot.am-ին հայտնել է «Սպայկա» ընկերության մամուլի հետ կապերի բաժնի պատասխանատու Էդվարդ Անտինյանը:
Այսօր առավոտից Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ «Սպայկա» ընկերությունում խուզարկություն էին իրականացնում Պետական եկամուտների կոմիտեի իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման և օպերատիվ հետախուզության վարչությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները:
Aravot.am-ի հարցին, թե խուզարկությունն ինչով էր պայմանավորված, Էդվարդ Անտինյանն ասաց, որ սկզբնական փուլում ընկերությանը պարզ չի եղել, թե ինչ փաստաթղթերի հետ կապված է ստուգումը, սակայն ընթացքում արդեն պարզ է դարձել.
«Քանի որ «Սպայկա» ընկերությունն իր կանոնադրական գործունեության շրջանակներում բազմապիսի ծառայություններ է մատուցում հայաստանյան և արտասահմանյան տարբեր ընկերությունների, նրանց հետ կապված հարցերով, որոշակի փաստաթղթերի հետ ծանոթանալով, ՊԵԿ-ն այցելել է «Սպայկա» ընկերություն, կատարել է համապատասխան խուզարկություններ, ծանոթացել որոշակի փաստաթղթերի հետ: