Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանը կանչվել է հարցաքննության. ՀՔԾ


19:10 , 3 հուլիս, 2018

Tert.am-ը գրում է.

«Մարտի 1-ի» գործով Հատուկ քննչական ծառայությունը նոր բացահայտումներ է արել, քրեական գործի շրջանակներում հարցաքննության է կանչվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով 2008-ի մարտի 1-ին ՀՀ նախագահն էր։

Քոչարյանին հարցաքննության կանչելու մասին լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեցին Հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից. «Այո, Ռոբերտ Քոչարյանին ծանուցում է ուղարկվել հարցաքննվելու վերաբերյալ»։

Նշենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դեռևս փետրվարին հայտնել էր, որ 2017-ին «Մարտի 1-ի» գործով 100-ից ավելի հարցաքննություններ են եղել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։