Արարատ Միրզոյանը ընդունել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին


19:12 , 3 հուլիս, 2018

Այսօր ընդունեցի ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

Պարոն Կոպիրկինին շնորհավորեցի ՀՀ-ում դեսպան նշանակվելու կապակցությամբ: Թե՛ պարոն դեսպանը, թե՛ ես վստահություն հայտնեցինք, որ հայ-ռուսական փոխհարաբերությունները շարունակելու են զարգանալ ու ամրապնդվել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում: