Ռազմական ոստիկանությունում զենք-զինամթերքի կամավոր հանձնման գործընթացը շարունակվում է


17:57 , 3 հուլիս, 2018

Ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից տարված բացատրական աշխատանքների արդյունքում Վանաձոր քաղաքի բնակիչ Ս.Ս.-ն կամավոր ռազմական ոստիկանություն է հանձնել մեծ քանակությամբ զինամթերք (նռնակներ, պայթուցիկ նյութեր, դետանատորի ճոպաններ, տարբեր տրամաչափի փամփուշտներ և այլ զինամթերք): 

Մեկ այլ դեպքով Կոտայքի մարզի բնակիչ Վ.Հ.-ն Երևան-Սևան մայրուղու հարակից ձորակից հայտնաբերած մեծ քանակությամբ զինամթերքը կամովին հանձնել է ռազմական ոստիկանություն:

Հայտնաբերված զինամթերքների վերաբերյալ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր: 

Ռազմական ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ հակաօրինական գործողություններից և կամովին հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը: 

Ծանուցում. ըստ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 5-րդ կետի՝ նշված առարկաները կամովին հանձնած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում:

ՀՀ ՊՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Image may contain: people sitting and tableImage may contain: table and indoorImage may contain: people sitting, table and indoorImage may contain: foodImage may contain: one or more people, people sitting and indoor