«Ներքին զորքերը սահման ուղարկելու մասին որոշում լինելուն պես այն կհրապարակվի». ՀՀ ոստիկանություն


16:55 , 3 հուլիս, 2018

ՀՀ ոստիկանությունը ներքին զորքերը սահմանային պաշտպանության գործում ներգրավելու մասին առայժմ տեղեկություններ չի հաղորդում: ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացրին, որ ներքին զորքերը սահման ուղարկելու մասին որոշում երբ լինի, անպայման այն կհրապարակեն: