11:59 , 16 մայիս, 2013Երեկ կեսգիշերին դաժան սպանություն է տեղի ունեցել Վանաձորում:
Տեղի ունեցած ընդհարման պատճառով սպանվել է հայտնի արձակագիր Հրանտ Մաթևոսյանի եղբորորդին, ով տեղի անտառապահն էր: Ըստ տարածված լուրերի՝ նրան դանակահարել է Բնապահպանության նախարարության աշխատակից, տեսուչ Տիգրան Մելիքյանը: HayNews.am-ի տեղեկություններով՝ Թովմա Մաթևոսյանի և Տիգրան Մելիքյանի միջև վեճ է առաջացել ապօրինի ծառահատումների հետ կապված, այլ մանրամասներ հայտնի չեն: Տիգրան Մելիքյանը փախուստի մեջ է: