«Հրապարակ». Իշխանությունը որոշել է ոստիկանության ներքին զորքերին ուղարկել սահման՝ ծառայելու


10:20 , 3 հուլիս, 2018

«Իշխանությունը որոշել է ոստիկանության ներքին զորքերին ուղարկել սահման՝ ծառայելու: Չնայած «Ներքին զորքերի մասին» օրենքով ներքին զորքերի խնդիրներից է նաև «պաշտպանությանը մասնակցելը», սակայն նախկին իշխանությունը նրանց օգտագործել է ընդդիմադիր հավաքները ճնշելու համար: Շաբաթ օրը Վալերիյ Օսիպյանը հանդիպել է ստորաբաժանման հետ և հայտնել, որ ՊՆ-ից առաջարկ է ստացել ու համաձայներ, թեև որոշումը Նիկոլ Փաշինյանինն է: Միայն մեկ ստորաբաժանումն է դժգոհություն հայտնել: Օսիպյանն ասել է, որ օգոստոսի 15- ից 15-օրյա հերթափոխով կգործուղվեն Արցախ՝ սահմանները պաշտպանելու, այդ օրերի համար նաև հավելավճար կստանան: Ոստիկանությունից հաստատեցին հանդիպման փաստը, ասացին, որ երբ լինի նման որոշում՝ կհրապարակեն»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: