07:45 , 4 հուլիս, 201829-ամյա բրիտանուհի Ֆելիսիտա Հեյֆորդը պլյուս չափսի մոդել է: Աղջիկն իր օրինակով ցույց է տալիս, որ գեր աղջիկները ոչ պակաս գրավիչ են:

Ֆելիսիտան բլոգեր է և հաճախ է կիսվում իր լուսանկարներով: Նրա հետևորդների մեծ մասն աջակցում է աղջկան, սակայն կան նաև այնպիսիք, ովքեր արտահայտում են իրենց դժգոհությունները:

Վերջերս մի զույգ ծաղրել է Ֆելիսիտային, երբ նա լողափում է եղել:

Մոդելը նկատել է սա և խուճապի չի մատնվել, այլ յուրօրինակ ձևով է պատասխանել չարախոսներին․ նա լուսանկարվել է հատուկ լողազգեստով և այդ ընթացքում արել է ամեն ինչ, որպեսզի բոլորն իրեն նկատեն:


