Այս նորահայտ անիվները կատարելագործում են մեքենայի թե՛ տեսքը, թե՛ ընթացքը (Video)


02:30 , 3 հուլիս, 2018

Թվում է, թե մեքենայի անիվից ավելի հեշտ ստեղծագործություն չի կարող լինել, սակայն անգամ դա անընդհատ ցանկանում են ձևափոխել ու կատարելագործել: Մարտական ռոբոտներ ստեղծող ընկերությունը ներկայացրել է աշխարհում առաջին անիվ-տրանսֆորմերը, որն անկրկնելի տեսք ունի: Իսկ ահա ամերիկացի զինվորները փորձել են համատեղել անիվը և շղթան: Այս համադրությունը միանգամից լուծում է մի քանի խնդիր․ անհարթ տարածքում ընթացքը սկսում է ինքնաբերաբար դանդաղել, իսկ ահա հարթ տարածությունում մեքենան աննկարագրելի արագ է ընթանում: