«Սպայկայում» բռնկված խոշոր հրդեհը արդեն շուրջ 11 ժամ է, ինչ չի հաջողվում մարել. video


11:03 , 16 մայիս, 2013

Արդեն շուրջ 11 ժամ է, ինչ հրշեջներին չի հաջողվում մարել «Սպայկա» ընկերության պահեստներում բռնկված ուժգին հրդեհը: Շուրջ հարյուր հրշեջներ հերթափոխով աշխատում են Արշակունյաց պողոտայի վրա՝ փորձելով հանգեցնել կրակը, բայց նրանց աշխատանքը բարդացնում է այն հանգամանքը, որ այրվում են բազմաթիվ անվադողեր:
Հրդեհի ծուխը տեսանելի է քաղաքի բոլոր ծայրերից:
Տեսանյութը`panorama.am-ի