Մահացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Նադեժդա Սարգսյանը


21:00 , 2 հուլիս, 2018

Tert.am-ը գրում է.

Այսօր՝ 20։30-ի սահմաններում, մահացել է երգչուհի Նադեժդա Սարգսյանը:

Այս մասին լուրը հաստատեց «Նաիրի» Բժշկական կենտրոնի տնօրեն Անատոլի Գնունին:

Նա նշեց, որ երգչուհին մահացել է երկարատև, ծանր հիվանդությունից:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Tert.am Life–ը հայտնել էր, որ երգչուհի Նադեժդա Սարգսյանը «Նաիրի» բժշկական կենտրոնում է, և վիճակը ծանր է։

Նադեժդա Սարգսյանը ծնվել է 1954 թվականին Երևանում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։