Շնաձուկն ականատեսների աչքի առաջ աղջկան քաշել է ջրի տակ (Video)


20:45 , 2 հուլիս, 2018

Ավստրալիայում տեսագրել են, թե ինչպես է շնաձուկը փորձում աղջկան, որն իրեն ձեռքից կերակրում էր, ջրի տակ քաշել։ Այս մասին հաղորդում է 7 News Perth կայքը։

Աղջիկը ցանկացել է նավակի վրայից կերակրել շնաձկների ոչ խոշոր ներկայացուցիչներին։ Նրանցից մեկը կտրուկ ցատկել է, և արդյունքում կերակրող աղջիկը ջուրն է ընկել։

Շնաձուկը հափշտակել է ուտելիքը և քաշել է աղջկա մատից։ Տուժածը վախեցել է, որ կզրկվի մատից։ Երբ աղջկան հանել են ջրից, նրան բժիշկներին են հանձնել։ Հիվանդանոցում նրա մոտ ոսկրի ճաք և հյուսվածքների վնասվածք են հայտնաբերել։