Մթերքներ, որոնք վնասակար են ատամների համար․ բժիշկներ


19:20 , 2 հուլիս, 2018

Եթե ատամների հետ խնդիրներ ունեք, ուրեմն պետք է սահմանափակեք հետևյալ մթերքների օգտագործումը։

Չրեր և արևածաղիկ։ Դրանք ատամների համար ամենից անօգտակար մթերքներ են ճանաչվել, քանի որ այնպիսի բաղադրություն ունեն, որը հեշտությամբ կարող է մնալ ատամների անցքերում։

Լիմոնադ և գազավորված ըմպելիքներ։ Այդ ըմպելիքները նպաստում են էմալի քայքայմանը, քանի որ թթվային նյութեր են պարունակում։

Քաղցրավենիք։ Բացի այն, որ դրանցում բարձր է շաքարի պարունակությունը, դրանք նաև վատ են ազդում ատամների պլոմբի վրա։

Թեյն ազդում է էմալի գույնի վրա։

Չիփսերի բաղադրության մեջ առկա կարտոֆիլի օսլան շաքարի է վերածվում՝ վնասելով ատամների վերին շերտը։

Շատ տաք կամ սառը ուտելիքն ատամներին էմալին տեսանլի ճեղքեր կարող է առաջացնել։

Ցիտրուսներում առկա ծծումբը ևս վնասում է էմալին։