Ծովի ջուրն առողջարար է երեխաների համար․ բժիշկներ


17:45 , 7 հուլիս, 2018

Մանկաբույժները ծնողներին խորհուրդ են տալիս ծովային հանգստի մեկնել, հատկապես, երբ երեխաները էկզեմայով կամ դերմատիտով են տառապում․ չէ՞ որ ծովի ջուրը 32 տեսակի հանքանյութեր և միկրոտարրեր է պարունակում։ Ահա թե ինչու այն նպաստում է երեխաների ոսկորների, հոդերի ամրապնդմանը, ինչպես նաև մաքրում մաշկի ծածկույթը։ Իսկ երբ երեխան շնչում է ծովային օդը և լողում ծովում, նրա արյունը մաքրվում է, իմունիտետն՝ ամրապնդվում։

Ծովի ջրում առկա յոդը դրական է ազդում ուղեղի աշխատանքի և վահանաձև գեղձի վրա։ Ջուրը նաև բարելավում է հիշողությունն ու ուշադրությունը։

Ծովում լողալը դրական է ազդում երեխայի նյարդային համակարգի վրա։