Ապացուցվել է աղի մահացու վտանգը


18:45 , 2 հուլիս, 2018

Բոստոնում գտնվող Բրիգհեմ կանացի հիվանդանոցի ամերիկացի մասնագետները ապացուցել են, որ աղի մեծ չափաբաժնի օգտագործումը կարող է հանգեցնել վաղաժամ մահվան ռիսկի մեծացման՝ գրում է life.ru-ն:

Երկարատև հետազոտություններին մասնակցել է 30-54 տարեկան արյան ճնշման աննշան բարձրացում ունեցող 2974 մարդ: Կամավորների կողմից օգտագործված աղի քանակը որոշվել է տարբեր մեթոդների միջոցով, այդ թվում մի քանի օր 24 ժամվա ընթացքում հավաքված մեզի նմուշների վերլուծությամբ: