Կիմ Չեն Ընը մտադիր չէ հրաժարվել միջուկային և հրթիռային ծրագրերից. ամերիկյան ԶԼՄ-ներ


13:40 , 2 հուլիս, 2018

Yerkir.am-ը գրում է.

Հյուսիսային Կորեան շարունակում է աշխատանքը բալիստիկ հրթիռների ստեղծման ուղղությամբ: Ներկայումս ԿԺԴՀ-ում ավարտին է մոտենում նման հրթիռների արտադրությամբ զբաղվող համալիրի կառուցումը: Այդ մասին գրում է The Wall Street Journal-ը` համապատասխան արբանյակային լուսանկարները ուսումնասիրած փորձագետներին հղումով:

Ըստ նրանց` արտադրական ենթակառուցվածքների ընդլայնումը թույլ է  տալիս ենթադրել, որ Կիմ Չեն Ընը մտադիր չէ հրաժարվել միջուկային և հրթիռային ծրագրերից: