Մեսսին միայնակ է հեռացել Արգենտինայի հավաքականի ճամբարից


10:00 , 2 հուլիս, 2018

Armsport.am-ը գրում է.

Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին ազգային թիմի` ԱԱ-2018-ից դուրս մնալուց հետո միայնակ է հեռացել թիմի ճամբարից, հայտնում է «L՛Equipe»-ը:

31-այա ֆուտբոլիստը երեկ կեսօրին է հեռացել թիմի բազայից»:

Արգենտինայի հավաքականի մյուս ֆուտբոլիստները, ովքեր ևս հանդես են գալիս արտասահմանում, միայնակ կլքեն ճամբարը, մասնավորապես` Խավիեր Մասկերանոն, Սերխիո Ագուերոն, Գոնսալո Իգուայինը, Վիլի Կաբալյերոն, Քրիստիան Անսալդին, Մարկոս Ռոխոն, Էվեր Բանեգան, Գաբրիել Մերկադոն, Էդուարդո Սալվիոն և Նիկոլաս Օտամենդի:

Այս ֆուտբոլիստները որոշել են միայնակ հեռանալ Ռուսաստանից, քանի որ տարբեր քաղաքներ են ուղևորվում:

Արգենտինական թիմի մնացած մասը Բուենոս-Այրես կմեկնի հուլիսի 2-ի գիշերը:

Հիշեցնենք` Արգենտինայի հավաքականն ավարտել է պայքարը Մունդիալում` 1/8 եզրափակչում 3:4 հաշվով պարտվելով Ֆրանսիային: