Մշտադիտարկման այցերը դպրոցներ և մանկապարտեզներ ավարտվել են. Պաշտպանը հանդես կգա արտահերթ զեկույցով


09:30 , 2 հուլիս, 2018

Tert.am-ը գրում է.

Նախադպրոցական, հանրակրթական և երեխաների խնամքի հաստատություններում ջրամատակարարման և սանիտարական ծառայությունների հասանելիությունն ուսումնասիրելու նպատակով 2018 թվականի մայիս-հունիս ամիսներին Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները մոնիթորինգային այցեր են իրականացրել Երևանի և մարզերի ավելի քան 200 ուսումնական հաստատություններ, տեղեկացնում է ՄԻՊ մամուլի ծառայությունը:

Այցերը կատարվել են համապատասխան փորձագետների կողմից մշակված հատուկ մեթոդների ու հարցաշարերի միջոցով. ստուգվել են հաստատություններում գործող սանհանգույցները, ջրի և սանիտարական պայմանները: Հատուկ ուշադրություն է դարձվել հատկապես գյուղական վայրերում գտնվող, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող երեխաներին և հատուկ խմբերին ծառայություններ մատուցող հաստատություններին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ