Ուսանողներն իրենց համալսարանի հավաքարարի համար սկսեցին գումար հավաքել. տղամարդը չկարողացավ թաքցնել արցունքները (Video)


06:30 , 2 հուլիս, 2018

Բրիսթոլյան համալսարանի ուսանողները 1500 ֆունտ են հավաքել հավաքարար Գերման Գորդոնի համար, որպեսզի նա կարողանա հանդիպել իր հարազատներին: Ուսանողները նրան սիրում են բարության համար: 60-ամյա տղամարդն այդտեղ աշխատում է արդեն 12 տարի: Գորդոնը Մեծ Բրիտանիա է եկել Քինգսթոնից: Այդ ժամանակից նա չի տեսել իր հարազատներին: Երբ ուսանողներն իմացան այդ մասին, որոշեցին օգնել նրան: 230 ուսանող մասնակցեց կատարվող դրամահավաքին, ու նրանց հաջողվեց հավաքել 1500 ֆունտ: Գորդոնն այնքան էր հուզվել, որ չկարողացավ զսպել արցունքները: