Կոնգրեսին իրականում տրամաբանական քննադատությունների բացակայությունը թուլացրեց


10:07 , 16 մայիս, 2013

Իրականում Կոնգրեսին ոչ թե թուլացրին դավաճանները, ոչ էլ բռնաճնշումներն ու չհասկացվածությունը, այլ այն, որ Կոնգրեսին քննադատողները չկարողացան հոդաբաշխ միտք հայտնել, որպեսզի դու էլ կարողանայիր նրանց պատասխանել: Նույնն էլ այժմ է տեղի ունենում, դրա համար էլ չունենալով մեր հասցեին հնչող մտավոր ու տրամաբանական քննադատություն՝ չենք կարողանում տեսնել մեր իրական բացթողումները և մեզ թվում է, որ մեծամասամբ ճիշտ բաներ ենք անում, քանի որ մեր քննադատները ցածրակարգ բամբասանքից բացի այլ բան չեն կարողանում ներկայացնել: Այստեղից հետևություն, որ Կոնգրեսին անհրաժեշտ է տրամաբանական քննադատություն, սակայն քանի որ մենք մեզ օբյեկտիվ ձևով չենք կարող քննադատել, իսկ դիմացի կողմում էլ ոչ ադեկվատ մարդիկ են կանգնած, մնում է բավարարվենք մեր Հրանտով, ով, Կոնգրեսի ներսում լինելով, կարողանում է տեսնել նաև մեր թերի կողմերը ՃՃՃ