Ինչպես բարելավել սրտի վիճակը առանց դեղորայքի


14:40 , 1 հուլիս, 2018

Գիտնականները հայտարարել են, որ սրտի և այլ օրգանների հետ կապված խնդիրները խորանում են մարդու վերապրած տագնապի զգացողության և սթրեսին զուգահեռ: Առանց դեղորայքի դրանց դեմ պայքարելուն օգնում է մեդիտացիան:

Սթրեսը և անհանգստությունը սրտամկանի վրա քայքայիչ ազդեցություն ունեն, քանի որ բարձրացնում են բորբոքային գործընթացների ինտենսիվությունը: Գիտնականները հետազոտություն են անցկացրել և պարզել, որ մեդիտացիան բարելավում է ինքնազգացողությունը:

«Մեդիտացիայի մեկժամյա սեանսը նվազեցնում է սրտի համար վտանգավոր տագնապայնության և սթրեսի մակարդակը»,- նշում են հեղինակները: