Արևայրուքի դրական և բացասական կողմերը


13:00 , 1 հուլիս, 2018

Բժիշկների կարծիքով՝ ուլտրամանուշակագույն ճառագայթների չափավոր քանակը օգտակար է առողջության համար:

Առանց արևի ճառագայթների մարդու օրգանիզմը չի կարող բավարար քանակությամբ վիտամին D ստանալ: Հետազոտությունները ցույց են տվել, որ ուլտրամանուշակագայուն ճառագայթը բարերար ազդեցություն է ունենում դեղնախտի, ռախիտի, փսորիազի և էկզեմայի դեպքում: Այնուամենայնիվ, բժիշկները զգուշացնում են, որ անվտանգ արևայրուք գոյություն չունի:

Եթե մարդը ոչ թե պարզապես արևային լոգաք է ընդունում, այլ մտադրված արևայրուք, միշտ էլ բարձր է մաշկի քաղցկեղի առաջացման վտանգը: Արևի երկարատև ազդեցությունը քայքայիչ ազդեցություն ունի մարդու ԴՆԹ-ի վրա: Արևի ճառագայթները նպաստում են նաև բջջիջների կառուցվածքային փոփոխություններին, ինչը հանգեցնում է վաղաժամ ծերացման: