Հնդկաստանում ավտոբուսն ընկել է կիրճը. կա 45 զոհ


12:20 , 1 հուլիս, 2018

Tert.am-ը գրում է.

Հնդկաստանի Ուտարակհանդ նահանգում ավտոբուսն ընկել է կիրճը, ինչի հետևանքով մահացել է առնվազն 45 մարդ: Այս մասին հայտնում է India TV հեռուստաալիքը:

Հեռուստաալիքի հաղորդմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել կիրակի առավոտյան: Ավելի քան 200 մետր խորությամբ կիրճն ընկնելուց հետո ավտոբուսը երկու մասի է բաժանվել:

Աղբյուրը մանրամասնում է, որ դեպքի վայր են ժամանել փրկարարները, նահանգի իշխանություններն աղետների արձագանքման թիմ են ուղարկել այնտեղ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։