Մեզ համար խնդիր է, որ Ադրբեջանի կողմից արվող հայտարարությունները չեն արժանանում համապատասխան արձագանքի. ԱԳ փոխնախարար


11:40 , 1 հուլիս, 2018

Tert.am-ը գրում է.

Ադրբեջանի իշխանությունների կողմից արված և արվող ռազմաշունչ, ռազմատենչ հայտարարությունները շատ ապակառուցողական են և ոչ մի կերպ չեն նպաստում բանակցային գործընթացին, դրա արդյունավետությանը:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի իշխանությունների կողմից հնչող հայտարարություններին և այդ համատեքստում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանն անհրաժեշտությանը: 

«Հանդիպման մասին որևէ պայմանավորվածություն այս պահի դրությամբ չկա, և որևէ ֆիքսված օր նույնպես չկա»,- ասաց նա՝ ամեն դեպքում հավելելով, որ հանդիպման ուղղությամբ աշխատանքներ տարվում են, և իր կարծքով՝ այդ աշխատանքները միայն տուժում են Ադրբեջանի կողմից արվող ապակառուցողական և ռազմատենչ հայտարարություններից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։