Ավստրիայում քաղաքացիներին «երրորդ սեռ» ընտրելու հնարավորություն են տվել


18:30 , 30 հունիս, 2018

Ավստրիայի սահմանադրական դատարանը որոշում է կայացրել հնարավորություն տալ քաղաքացիական ակտերի գրանցման բաժանմունքներում «երրորդ սեռ» գրանցել։

Օգտվել այդ իրավունքից կարող են այն քաղաքացիները, որոնք իրենց չեն նույնականացնում ոչ արական, ոչ իգական սեռի հետ։

«Երրոդ սեռի» գրանցումը թույլատրվում է նաև Գերմանիայի ՔԱԳԲ–երում։ Տվյալ իրավական հասկացությունը ամրագրված է Ավստրալիայում, Նոր Զելանդիայում, Կանադայում, Հնդկաստանում, Պակիստանում և Նեպալում։