Երրորդ համաշխարհային պատերազմը կարող է արհեստական ինտելեկտը ծրագրել


17:30 , 30 հունիս, 2018

ԱՄՆ ռազմաօդային ուժերի հրամանատարության ղեկավար գեներալ Մայք Հոլմսը հայտարարել է, որ Maven ծրագրի շրջանակում ստեղծված արհեստական ինտելեկտը կկարողանա սովորել և որոշումներ կայացնել այնպես, ինչպես մարդիկ։ Այս մասին հաղորդում է Task & Purpose-ը։

Հոլմսը նշել է, որ առաջին փուլում Maven-ը կկիրառվի անօդաչու սարքերի տվյալների մշակման համար, սակայն հաջորդ փուլը կարող է դառնալ անօդաչու սարքերին խորհուրդներ տալու իրավունքով օժտելը՝ հիմնված հետազոտական տվյալների վրա։

Յուրօրինակ տեխնոլոգիայի համար փորձադաշտ է դարձել Pathfinder օդային գործողությունների կենտրոնը։

Փորձագետները նշում են, որ հետագայում նման համակարգերը կկարողանան ներդրվել պաշտպանության նախարարության այլ բաժիններում, որոնք պատասխանատու են լայնածավալ ռազմական գործողությունների համար։