Թրամփը Պուտինի հետ կխոսի սպառազինությունների մրցավազքի մասին


16:30 , 30 հունիս, 2018

Yerkir.am-ը գրում է.

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ քննարկել սպառազինությունների մրցավազքը. հայտնում է РИА Новости-ն` Սպիտակ տանը հղումով:

Թրամփը նաև հայտնել է, որ կզրուցի Պուտինի հետ Սիրիայի, Ուկրաինայի և ԱՄՆ ընտրություններին միջամտության մասին: