Սա ոչ թե պետություն է, այլ մաֆիա․ Փայլանը՝ Թուրքիայի մասին


12:40 , 30 հունիս, 2018

Yerkir.am-ը գրում է.

Թուրքիայում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ պատգամավոր Գարո Փայլանն արձագանքել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի այն սպառնալիքներին, որոնք ուղղված էին իրենց կուսակցությանը և  համանախագահ Փերվին Բուլդանին:

Սոյլուի սպառնալիքների մասին Փայլանն իր Twitter-ի էջում գրել է․

Եթե պետության նախարարը իր մաֆիոզ բերանով սպառնում է իր մեծությամբ Թուրքիայի երրորդ կուսակցությանը, ապա կարող ենք ասել, որ սա ոչ թե պետություն է, այլ մաֆիա։