Ամերիկացի ռազմական փորձագետը Պուտինին «հսկայական ռուսական արջի» հետ է համեմատել, իսկ Թրամփին՝ երեխայի, որը գազանին զոհ է դարձել


04:00 , 30 հունիս, 2018
operativ.am-ը գրում է
Ամերիկացի ռազմական փորձագետ, բանակի պաշտոնաթող գեներալ և Fox News-ի նախկին վերլուծաբան Ռալֆ Փիթերսը CNN-ի եթերում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հսկայական ռուսական արջի հետ է համեմատել, իսկ ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփին՝ երեխայի, որը գազանին զոհ է դարձել։
«Պուտինը կուլ է տվել Թրամփին»,-ասել է Փիթերսը եթերի ժամանակ։
Փորձագետի խոսքով՝ Թրամփ-Պուտին հարաբերությունները լավագույնս բնութագրում է արջի պատմությունը։ Փիթերսն ասում է, որ «հսկայական ռուսական արջը» կերել է երեխային։