23:12 , 15 մայիս, 2013
Ի՞նչ է նշանակում այլընտրանք... ԲՀԿ առաջնորդն ասում է, որ իրենք ոչ թե ընդդիմադիր, այլ այլընտրանքային քաղաքական ուժ են... Ես չգիտեմ, թե ով է Գագիկ Ծառուկյանին հուշել այդ արտահայտությունը, բայց կռահում եմ, որ հաստատ հեռու է եղել այդ մարդը քաղաքագիտական տարրական պատկերացումներից: Եթե այլընտրանք, նշանակում է` պետություն պետության մեջ, կառավարություն կառավարության կողքին, ԱԺ ԱԺ-ի կողքին և այլն... Բայց եթե խորապես նայենք այլընտրանքի գաղափարին, ապա ԲՀԿ առաջնորդն իսկապես չի սխալվել: Նա այլընտրանք է այս երկրին ու պետականությանը, որովհետև կամաց-կամաց նվաճում է երկիրը` Աբովյան քաղաքով, Կոտայքի մարզով, երևանյան մի շարք տարածքների սեփականաշնորհմամբ, եկեղեցիների կառուցմամբ... Վաղը կարող է այլընտրանքային կառավարության շենք կառուցել, օպերային թատրոն կառուցել, Մատենադարան կառուցել... Վտանգավոր իրավիճակն այստեղ է, երբ նա գրավում է Հայաստանը` միջազգային իր կապերով, ֆինանսներով... Հայաստան է գալիս նրա հրավերով Լուկաշենկոն, որն առաջին հերթին ոչ թե ՀՀ իշխանությունների, այլ նրա հյուրն է, վաղը կարող է Հայաստան հրավիրվել մեկ այլ առաջնորդ... Հետևաբար «փափկորեն» նա գրավում է երկիրն ու իշխանությունը` դառնալով խորքային այլընտրանք: Սրանից պետք է վախենալ և զգուշանալ...