Instagram-ը Stories-ում երաժշտություն հավելելու գործառույթ է թողարկել


19:04 , 29 հունիս, 2018

Instagram հավելվածի թարմացումից հետո օգտատերերը կարող են Stories-ի տեսագրություններում երաժշտություն հավելել։

«Այժմ դուք կարող եք Stories-ին սաունդթրեք հավելել, որը հարմար է ցանկացած պահի և կօգնի արտացոլել ձեր զգացմունքները»,-ասվում է սոցկայքի մամուլի ասուլիսում։

Stories-ի հրապարակման դեպքում սթիքերների բաժնում կարելի է գտնել «Երաժշտություն» կոճակը, որը սեղմելիս բացվում է գրադարանը՝ «հազարավոր ստեղծագործություններով։ Որոնել կարելի է ըստ անվանման, ուղղության, տրամադրության, ժանրի կամ հայտնի նորույթների»։