Քանյե Ուեսթը հաստատել է, որ Քիմ Քարդաշյանը ցանկացել է ամուսնալուծվել


23:00 , 29 հունիս, 2018

Օրերս ռեփեր Քանյե Ուեսթը The New York Times-ին տված հարցազրույցում ասել է, որ ժամանակ առ ժամանակ Քիմ Քարդաշյանն իսկապես մտածում է իրենից ամուսնալուծվելու մասին։ Երաժշտի խոսքով՝ կնոջ հետ վեճի պատճառը TMZ Live-ում իր ելույթն էր, որտեղ հայտարարել է, որ ստրկությունը գիտակցված ընտրություն էր։

«Մի պահ ամեն ինչ շատ վատ էր, և ես դա զգում էի։ Ես ինձ վատ է զգում, և սկսեցի խոսել ընտանիքիս մյուս անդամների հետ՝ նրանց կարծիքը հարցնելով»,-ասել է Քանյեն։