Ցանցահեններն Android-ի սեփականատերերից գումար գողանալու խորամանկ միջոց են գտել


21:20 , 29 հունիս, 2018

McAfee ընկերության անվտանգության փորձագետները Google Play-ի պաշտոնական խանութում շուրջ 15 վարակված հավելված են հայտնաբերել։ Այս մասին նրանք հայտնել են իրենց բլոգում։

Մասնագետների խոսքով՝ վնասակար օպերացիոն համակարգի ստեղծմամբ AsiaHitGroup ցանցահեններ խումբն է զբաղվել։ Նրանք պատրաստել են Sonvpay անվամբ վիրուսը։

Հավելվածը ներբեռնելիս օգտատերերին թարմացման մասին ծանուցում է ուղարկում։ Սակայն «թարմացնել» կոճակի տակ չարագործները թաքցրել են վճարովի ծառայությունների հետևորդ դառնալու գործառույթը։

Որպեսզի Android սմարթֆոնի օգտատերը չնկատի դա, ցանցահեններն օգտագործում են WAP բիլինգը և ծանուցվում է  տվյալները կայք փոխանցելու մասին։