Երբեք չեմ կարող ասել, թե այդ 18 միլիարդ դրամից ինչքանը կվերականգնվի պետական բյուջե. Արտակ Մանուկյան


19:10 , 29 հունիս, 2018

Aysor.am-ը գրում է.

ՀՀ վարչապետի խորհրդական Արտակ Մանուկյանն օրեր առաջ «Ազատության» եթերում հայտարարել էր, որ Հայաստանում կոռուպցիոն բացահայտումների արդյունքում այս պահի դրությամբ վերականգնվել է 18 միլիարդ դրամ՝ 35 միլիոն դոլար։ ՀՀ ֆինանսների նախարարությունից, սակայն, Aysor.am-ին հայտնել էին, որ այս պահի դրությամբ ՀՀ պետբյուջե գումար չի մուտքագրվել։

«18 մլրդ դրամը կամ 35 մլն դոլարը՝ դա իշխանափոխությունից հետո նկատված չարաշահումների ծավալն էր, այլ ոչ թե բյուջե մուտքագրված, քանի որ բռնագանձումները դատական որոշումների արդյունքում են լինում», - Aysor.am-ի ետ զրույցում ասաց Արտակ Մանուկյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։