Tert.am-ը գրում է.
Ամուլսարի հանքի աշխատողները փակել են դեպի Ջերմուկ բարձրացող ճանապարհը՝ պահանջելով թույլ տալ շարունակել իրենց շինարարական աշխատանքները: Այս մասին Tert.am-ին հայտնեց «Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ նախագահ Վազգեն Գալստյանը:
«Մենք այնտեց չենք գնացել, չենք միջամտել որևէ բանի, բայց հենց նոր տեղեկություն ստացանք, որ Ջերմուկից դուրս եկող մեքենաների և ցուցարարների միջև վիճաբանություն է եղել: Հանքի աշխատողները մեքենաներից մեկի ապակին կոտրել են»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ տեղի բնակիչները դեմ են Ամուլսարի հանքի հնարավոր բացմանն ու արդեն 7 օր շարունակ փակ են պահում դեպի սար տանող բոլոր հողային ճանապարները՝ խոչընդոտելով «Լիդիանի Արմենիա» ընկերության աշխատանքներին։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ