22:27 , 15 մայիս, 2013
Մեր հարևան Ադրբեջանում լուրեր են տարածում, որ Ալիևից հետո երկիրը գլխավորելու է նրա կինը: Ինչ խոսք, տիկին Ալիևան շատ հմայիչ և սեքսի է, բայց ցավալի է, որ մեր հարևան երկրում ժողովրդավարական գործընթացներին հակառակ ընթանում են սուլթանական երկիրը պահպանելուն ուղղված քայլեր: Ես շատ կցանկանայի ի դեմս Ադրբեջանի` ունենալ ժողովրդավարական հարևան, որի հետ հնարավոր կլիներ քննարկումների, այլ ոչ զենքի լեզվով շփվել, բայց կարծես թե ազերի ժողովուրդը դեռ պատրաստ չէ ժողովրդավարական արժեքներով ապրել, ցավոք: