Վարդավառի օրը Գառնիի մուտքն ազատ կլինի


14:30 , 29 հունիս, 2018

Yerkir.am-ը գրում է.

Հուլիսի 8-ին «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանը հրավիրում է միասին նշելու Վարդավառի տոնը։ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից տեղեկացնում են, որ այդ օրը ժամը 10։00-ից 18։00-ն արգելոց-թանգարանի մուտքն ազատ է լինելու։ Այցելուները հնարավորություն կունենան «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի մոտ մասնակցելու միմյանց վրա ջուր ցողելու տոնի ավանդական արարողությանը։