Ինչո՞ւ են Ռաֆայել Երանոսյանին բերման ենթարկել


15:00 , 29 հունիս, 2018

«Շնորհակալ եմ տղաներին. եկան, նորմալ, օրենքի տառին համապատասխան բերման ենթարկեցին ու տարան, տարան, տաարաանն...»,- Ինստագրամի իր էջում գրել է դերասան Ռաֆայել Երանոսյանը՝ հերթական հումորային լուսանկարը հրապարակելով նոր ֆիլմի նկարահանման ընթացքից: Հիշեցնենք, որ Ռաֆայելն այս ընթացքում զբաղված է նոր նախագծի՝ «Ազնիվ գողեր» կատակերգության նկարահանումներով: Դերասանական կազմի պարբերաբար հրապարակումներից կարելի է ենթադրել, որ ֆիլմը հագեցած է ծիծաղաշարժ  ու զավեշտալի դրվագներով: 

35518435_1489017781200483_4406886013360668672_n