Armsport.am-ը գրում է.
«Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի դարպասապահ Մանուել Նոյերը մտադիր չէ ավարտել միջազգային կարիերան աշխարհի 2018 թվականի առաջնությունից դուրս մնալուց հետո:
«Մենք պետք է պատասխանատվություն կրենք տեղի ունեցածի համար:
Մենք ձախողեցինք, բայց ես մտադիր չեմ կանգ առնել և ավարտել միջազգային կարիերաս:
Ինչու էի Հրվ. Կորեայի հետ խաղի վերջում հայտնվել մրցակցի կիսադաշտու՞մ. մենք կարծում էինք, որ խաբուսիկ հույս ունենք:
Դա իմ սխալն էր»,- Նոյերի խոսքերն է փոխանցում «Goal.com»-ը:
Գերմանիայի հավաքականը, որը 4 տարի առաջ դարձել է աշխարհի չեմպիոն, այս անգամ չի կարողացել հաղթահարել խմբային փուլը: Թիմը վերջին տեղն է զբաղեցրել Մեքսիկայի, Շվեդիայի և Հարավային Կորեայի խմբում: