«Ժողովուրդ»․ ԱԺ հաշվեկշռում եղած «Չայկա» մակնիշի ավտոմեքենաները հայտնվել են Մանվել Գրիգորյանի ավտոտնակում


09:40 , 29 հունիս, 2018

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ Ազգային Ժողովի հաշվեկշռում եղած «Չայկա» մակնիշի ավտոմեքենաները, որոնք երկար տարիներ չեն վաճառվել, հայտնվել են ԱԺ ՀՀԿ խմբակցության կալանավորված պատգամավոր Մանվել Գրիգորյանի անձնական ավտոտնակում:

ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ ԱԺ հաշվեկշռում առկա է եղել 3 հատ «Չայկա» ավտոմեքենա, որոնք մարտ ամսին փոխանցվել են պետական գույքի կառավարման վարչությանը:

Սա, թերևս, պատահական չի արվել. այսպես հնարավորություն է ստեղծվել, որ գեներալ Մանվելը պետական գույքի կառավարման վարչությունից էժան գնով ձեռք բերի այդ մեքենաները՝ հարստացնելով իր ավտոպարկը, ճիշտ այնպես, ինչպես ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի զրահապատ ավտոմեքենան, որը ևս գնել է Գրիգորյանը շատ մատչելի գնով:

Նշենք նաև, որ Գրիգորյանի ավտոկայանատեղիում կար Rolls-Royce մեքենա, որը, ըստ օդում կախված լուրերի, եղել է գողացված. նա ձեռք է բերել 160 հազար դոլարով, մինչդեռ այդ մեքենայի վաճառքի արժեքը շուկայում կազմում է 800 հազար դոլար»,-գրում է թերթը:



Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: