ԵՄ-ի ղեկավարները չեն կարողացել համաձայնության գալ ամփոփիչ հայտարարության տեքստի շուրջ


06:00 , 29 հունիս, 2018
operativ.am-ը գրում է

Եվրամիության ղեկավարին և Եվրախորհրդի վարչության ներկայացուցչին չի հաջողվել համաձայնության գալ ամփոփիչ հայտարարության տեքստի շուրջ, հաղորդում է Reuters-ը:

Հայտարարությունը պետք է արտահայտի Եվրամիության դիրքորոշումը մի շարք հարցերի վերաբերյալ`պաշտպանությունից մինչև առևտուր: Սակայն տեքստը չի հաջողվել համաձայնեցնել, քանի որ երկրներից մեկը որոշել է ձեռնպահ մնալ: Այդ երկիրը Իտալիան է եղել:
Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը և Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը չեղյալ են հայտարարել մամուլի ասուլիսը, որը պետք է տեղի ունենար հունիսի 28-ի երեկոյան: